Երեկվա իմ օրը

Posted: 14 Մարտի, 2013 in Uncategorized

Չարենցյան երթը սկսեցինք <<Խելագարված ամբոխները>> արձանի մոտից,ամենինչ լավ էր և ավելի լավ կլիներ, եթե արձանը մաքուր լիներ: Հետո հանեցինք ձայնագրիչներն ու ֆոտոխցիկներն ու սկսեցինք… Նկարել ու ձայնագրել: Գնացինք Կասկադ ու Օպերա երկու տեղերում էլ արտասանեցինք, հետո նկարվեցին ու այդպես շարունակ…

Ես զգում էի, որ օդը լի էր Չարենցով, զգում էի, որ Չարենցն իմ կողքին էր, ու ես զգացի, որ քաղաքը ապրում ու սիրում է Չարենցին: Չարեն~ց, մենք սիրում ենք քե~զ:

 

Երեկ մի հետաքրքիր բան պատահեց, ուզում եմ պատմել: Մենք հարցազրույց էինք վերցնում մի մարդուց:  Նրան տվեցինք մեր բանաստեղծություններից մեկը և  ասեցինք նրան. <<Սա ձեզ>> նա մեզ պատասխանեց <<Բա ձեզ ին՞չ>> մենք նրան ասացինք. <<Մեզ էլ ոչինչ>>: Այդ պահին այդ մարդու ետևից ծաղիկները ձեռքին մի կին էր անցնում այդ տղամարդը վերցրեց ծաղկեփունջն ու մեզ տվեց:

Թողնել մեկնաբանություն