Իմ անկրկնելի օրերը Հաղպատում

Posted: 30 Մարտի, 2013 in Uncategorized

 Ողջունում եմ բոլորին: Երկու օր առաջ մենք ուղևորեցինք դեպի…. Պատմե՞մ։ Սկզբում գնացինք Թումանյանի տուն-թանգարան` Դսեղ։ Հետո գնացինք Հաղպա~տ: Էլ Հաղպատի եկեղեցի մտանք, էլ Հաղպատի միակ ու անկրկնելի դպրո~ց մտանք, իսկ երեկոյան ժամը 21:30 գնացինք աստղերը դիտելու։ Պատմեմ ամենակարևորը. Ավագ հինգշաբթի մենք գնացինք եկեղեցի և նշեցինք, ես ընդհանրապես չէի տեսել, թե ինչպես են նշում եկեղեցում Ավագ հինգշաբթին, բայց հիմա գիտեմ, որ տոնը կոչվում է Ոտնլվա, որովհետև, այդ օրը Հիսուսը լվացել է իր 12 աշակերտների ոտքերը:
Այդ օրը ինձ շատ դուր եկավ: Երբ արարողությունը վերջացավ, հայր սուրբը մեզ օրհնված կարագ տվեց, որ ուտենք: 
Մի խոսքով՝ լավ ժամանակ ենք անցկացրել Հաղպատում: 
Ես այս մի քանի օրում հասցրի շատ ընկերուհիներ ձեռք բերել։ Այ, օրինակ` պատմեմ Մարիամի մասին:

Իմ նոր ընկերուհին շատ գեղեցիկ է, ուրախ աղջիկ, կատակասեր։ Նա ունի երկա~ր մազեր, կապույտ աչքեր….
Իհարկե, նա 18 տարեկան է, բայց մեզ հետ լիքը խաղեր խաղաց` Cant-stop և այլ ուրիշ խաղեր: Նրա ծնունդը նոյեմբերի 7-ին է: Նա նույնպես պատմել է իր, մեր և մեզ հետ իր անցկացրած օրերի մասին:

Ողջու~յն: Ես Մարիամ Մաթոսյանն եմ`18 տարեկան: Ես ապրում եմ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղում: Սովորում եմ Հաղպատի միջնակարգ դպրոցի 11- րդ դասարանում:
Մենք մարտի 25 ին դասի էինք, և մեր տնօրենը հայտնեց, որ հյուրեր ենք ունենալու Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Մենք մի քանի երեխաներով փորձեցինք նյութ պատրաստել մեր գյուղերի մասին`Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր և Աղթալա: Այս նյութերը պատրաստելուց հետո անհամբեր սպասում էինք նրանց: Եվ ահա, վերջապես եկավ մարտի 27-ը, որը իմ ամենալավ, ամենաուրախ, ամենահաճելի և ամենահիասքանչ օրերից մեկն էր: Երեխաների հետ ծանոթանալուց հետո երթ կազմակերպեցինք Հաղպատավանք: Ծանոթացան Հաղպատավանքին բոլոր մանրամասնություններով: Զբոսնեցինք, ծանոթացրեցինք Հաղպատին, գյուղի հանդամասերին և վերջապես Հաղպատի միջնակարգ դպոցին: 
Եկավ պահը, երբ որ երեխաները պետք է հյուրընկալվեին մեր դպրոցի աշակերտներից մի քանիսի տանը: Մեր տուն եկան երկու աղջիկ`Արփին և Գոհարը:
Արդեն լավ ծանոթացել, ընկերացել և նույնիսկ երկու օրվա մեջ շա~տ լավ քույրիկներ ենք դարձել: Առավոտյան վեր կացանք, պատրաստվեցինք և իջանք դպրոց: Այնտեղ բոլոր տղաները սկսեցին ֆուտբոլ խաղալ և նրանց միացավ իրենց ամենասիրելի ընկեր Լևոնը: Իսկ աղջիկները սկսեցին գործնագործ և տարբեր խաղեր խաղալ: Հետո սկսեցինք ֆիլմ նայել աստղերի մասին, որը շատ հետաքրքիր էր բոլորին: Իսկ երեկոյան 21:30 ին գնացինք վանատուն և այնտեղից աստղադիտակի օգնությամբ տարբեր աստղեր տեսանք և շատ ուրախացանք: Վերադառնալով տուն՝ սկսեցինք ես, Արփին և Գոհարը նյութեր կազմել մեր հաճելի օրերի մասին: Այսպես վերջացավ մեր հետաքրքիր օրերից այս մեկը: Բայց ափսոս…
Առավոտ էր արդեն: Եկավ իմ ամենաչսիրած պահը: Եկավ ամսի 29-ը, իրենք պետք է արդեն գնային: Նախաճաշից հետո բարձրացանք գյուղամեջ և տխուր դեմքերով ճանապարհեցինք իրենց:

Մեկնաբանություններ
  1. amirjanyanասում է՝

    Արփի ջան, ուրախ եմ, որ ճամփորդությունը հետաքրքիր և արդյունավետ է եղել, թեպետ չէի կասկածում: Երազանք է ընկեր Իվետայի հետ ճամփորդելը: Ձեր նոր ընկերուհուն՝ Մարիամին, անպայաման հրավիրեք մեր կրթահամալիր:

  2. arpi03ասում է՝

    Ընկեր Մարինե Մարիամն ասել է, որ իրենք դպրոցով գալու են:

Թողնել մեկնաբանություն