Դեպի Մարզպետունու ամրոց

Մենք այսօր գնացինք ճանապարհորդության: Էլ Մարզպետունու ամրոց, որ Տափի ամրոց է նաև, էլ Խոսրովի արգելանոց: Այսօր, չգիտես ինչու, բոլորս շատ ուրախ էինք, իսկ ոմանք` գժված: Այնտեղ` ամրոցում, տեսանք շա~տ խուցեր: Հետո կանաչ, ծաղկաշատ, մի խոսքով` հրաշք բնության մեջ ոմանք քնեցինք, ոմանք վայելեցին նայելով, իսկ ոմանք էլ ուղղակի խաղացին: Հետո, արդեն հետ գալիս, ես, Գոհարը ու Լուսինեն սկսեցինք երգելով քայլել մինչև ավտոբուսը: Այդ ամենը դուք ինքներդ կարող եք նայել:

Պատկեր  —  Posted: 13 Ապրիլի, 2013 in Uncategorized

Paste a Video URL

Ես մի քանի օր առաջ որոշեցի նորև ծրագիր սովորել: Ես ման եկա ման ու գտա…… ահա

Տեսանյութեր  —  Posted: 9 Ապրիլի, 2013 in Uncategorized
Պիտակներ՝

 Ողջունում եմ բոլորին: Երկու օր առաջ մենք ուղևորեցինք դեպի…. Պատմե՞մ։ Սկզբում գնացինք Թումանյանի տուն-թանգարան` Դսեղ։ Հետո գնացինք Հաղպա~տ: Էլ Հաղպատի եկեղեցի մտանք, էլ Հաղպատի միակ ու անկրկնելի դպրո~ց մտանք, իսկ երեկոյան ժամը 21:30 գնացինք աստղերը դիտելու։ Պատմեմ ամենակարևորը. Ավագ հինգշաբթի մենք գնացինք եկեղեցի և նշեցինք, ես ընդհանրապես չէի տեսել, թե ինչպես են նշում եկեղեցում Ավագ հինգշաբթին, բայց հիմա գիտեմ, որ տոնը կոչվում է Ոտնլվա, որովհետև, այդ օրը Հիսուսը լվացել է իր 12 աշակերտների ոտքերը:
Այդ օրը ինձ շատ դուր եկավ: Երբ արարողությունը վերջացավ, հայր սուրբը մեզ օրհնված կարագ տվեց, որ ուտենք: 
Մի խոսքով՝ լավ ժամանակ ենք անցկացրել Հաղպատում: 
Ես այս մի քանի օրում հասցրի շատ ընկերուհիներ ձեռք բերել։ Այ, օրինակ` պատմեմ Մարիամի մասին:

Իմ նոր ընկերուհին շատ գեղեցիկ է, ուրախ աղջիկ, կատակասեր։ Նա ունի երկա~ր մազեր, կապույտ աչքեր….
Իհարկե, նա 18 տարեկան է, բայց մեզ հետ լիքը խաղեր խաղաց` Cant-stop և այլ ուրիշ խաղեր: Նրա ծնունդը նոյեմբերի 7-ին է: Նա նույնպես պատմել է իր, մեր և մեզ հետ իր անցկացրած օրերի մասին:

Ողջու~յն: Ես Մարիամ Մաթոսյանն եմ`18 տարեկան: Ես ապրում եմ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղում: Սովորում եմ Հաղպատի միջնակարգ դպրոցի 11- րդ դասարանում:
Մենք մարտի 25 ին դասի էինք, և մեր տնօրենը հայտնեց, որ հյուրեր ենք ունենալու Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Մենք մի քանի երեխաներով փորձեցինք նյութ պատրաստել մեր գյուղերի մասին`Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր և Աղթալա: Այս նյութերը պատրաստելուց հետո անհամբեր սպասում էինք նրանց: Եվ ահա, վերջապես եկավ մարտի 27-ը, որը իմ ամենալավ, ամենաուրախ, ամենահաճելի և ամենահիասքանչ օրերից մեկն էր: Երեխաների հետ ծանոթանալուց հետո երթ կազմակերպեցինք Հաղպատավանք: Ծանոթացան Հաղպատավանքին բոլոր մանրամասնություններով: Զբոսնեցինք, ծանոթացրեցինք Հաղպատին, գյուղի հանդամասերին և վերջապես Հաղպատի միջնակարգ դպոցին: 
Եկավ պահը, երբ որ երեխաները պետք է հյուրընկալվեին մեր դպրոցի աշակերտներից մի քանիսի տանը: Մեր տուն եկան երկու աղջիկ`Արփին և Գոհարը:
Արդեն լավ ծանոթացել, ընկերացել և նույնիսկ երկու օրվա մեջ շա~տ լավ քույրիկներ ենք դարձել: Առավոտյան վեր կացանք, պատրաստվեցինք և իջանք դպրոց: Այնտեղ բոլոր տղաները սկսեցին ֆուտբոլ խաղալ և նրանց միացավ իրենց ամենասիրելի ընկեր Լևոնը: Իսկ աղջիկները սկսեցին գործնագործ և տարբեր խաղեր խաղալ: Հետո սկսեցինք ֆիլմ նայել աստղերի մասին, որը շատ հետաքրքիր էր բոլորին: Իսկ երեկոյան 21:30 ին գնացինք վանատուն և այնտեղից աստղադիտակի օգնությամբ տարբեր աստղեր տեսանք և շատ ուրախացանք: Վերադառնալով տուն՝ սկսեցինք ես, Արփին և Գոհարը նյութեր կազմել մեր հաճելի օրերի մասին: Այսպես վերջացավ մեր հետաքրքիր օրերից այս մեկը: Բայց ափսոս…
Առավոտ էր արդեն: Եկավ իմ ամենաչսիրած պահը: Եկավ ամսի 29-ը, իրենք պետք է արդեն գնային: Նախաճաշից հետո բարձրացանք գյուղամեջ և տխուր դեմքերով ճանապարհեցինք իրենց:

Երեկվա իմ օրը

Posted: 14 Մարտի, 2013 in Uncategorized

Չարենցյան երթը սկսեցինք <<Խելագարված ամբոխները>> արձանի մոտից,ամենինչ լավ էր և ավելի լավ կլիներ, եթե արձանը մաքուր լիներ: Հետո հանեցինք ձայնագրիչներն ու ֆոտոխցիկներն ու սկսեցինք… Նկարել ու ձայնագրել: Գնացինք Կասկադ ու Օպերա երկու տեղերում էլ արտասանեցինք, հետո նկարվեցին ու այդպես շարունակ…

Ես զգում էի, որ օդը լի էր Չարենցով, զգում էի, որ Չարենցն իմ կողքին էր, ու ես զգացի, որ քաղաքը ապրում ու սիրում է Չարենցին: Չարեն~ց, մենք սիրում ենք քե~զ:

 

Երեկ մի հետաքրքիր բան պատահեց, ուզում եմ պատմել: Մենք հարցազրույց էինք վերցնում մի մարդուց:  Նրան տվեցինք մեր բանաստեղծություններից մեկը և  ասեցինք նրան. <<Սա ձեզ>> նա մեզ պատասխանեց <<Բա ձեզ ին՞չ>> մենք նրան ասացինք. <<Մեզ էլ ոչինչ>>: Այդ պահին այդ մարդու ետևից ծաղիկները ձեռքին մի կին էր անցնում այդ տղամարդը վերցրեց ծաղկեփունջն ու մեզ տվեց:

Հաշվետվություն

Posted: 31 Հունվարի, 2013 in Uncategorized

Image 

  1. 1.      Անձնական տվյալներ + լուսանկար

 

 

 Արփի

Սահակյան

s-arpi@mskh.am             

Նոր Դպրոց

Դասարան 5-3

անձնական բլոգ/կայք – https://arpishnik.wordpress.com/

 

  1. Եթե որևէ կետի համար կայքում թողարկված նյութ չունեք, ապա 3-5 նախադասությամբ պատմեք այդ թեմայի շուրջ

 

  • ընտրած գործունեություն — գրել կայքում հրապարպված նյութերի վերնագրերը և դնել հղումը. Ընտրությամբ գործունեության մեկ կիսամյակի մասին գրեք փոքրիկ հաշվետվություն /ինչպես տեխնոլոգիայի ժամանակ./ դրեք կայքում. Կարող եք այդ հաշվետվության հղումը դնել
  • տեխնոլոգիա-Երեք հաշվետվություն- տեխնոլոգիա… http://nor.mskh.am/node/6865
  •  ֆիզկտուլտուրա — Թենիս
  • լրացուցիչ կրթություն – նշել նաև վայրը

 

 

  1. Մասնակցություն պարապմունքներին

առավոտյան ընդհանուր պարապմունք

ա/ Եթե կայքում թողարկված ձեր նյութերը առավոտյան պարապմունքին ցուցադրվել են, գրեք այդ նյութի վերնագիրը և դրեք հղումը.

Չեմ հիշում, բայց ցուցադրվել են

բ/ Եթե եղել եք պատասխանատու /նաև  մարմնամարզության մասով/ կամ վարող, գրեք այդ մասին:

Ես եղել եմ մեր դպրոցի ամանորիա հանդեսի`դիմակահանդեսի վարողը: Ես ու ընկերուհիս շատ հուզված էինք…

գ/ Մի քանի նախադասությամբ կարող եք վերաբերմունք արտահայտել առավոտյան պարապմունքի մասին . առաջարկներ անել:

Մեր առավոտյան պարապմունքը շատ լավ է անցնում…Մենք երգում ենք, ուրախանում: Ու մեր պատրաստած`լավ նյութերն ենք նայում…

մեդիաուրբաթ

ա/ Եթե եղել եք պատասխանատու , վարող կամ մասնակից  գրեք այդ մասին:

Ես եղել եմ վարող 2 անգամ: Ես ուրախ էի, բայց տխուր էի, որովհետև մտածում էի թե տեքստը չեմ կարող ասել…

բաց թողած դասեր

ա/ նշել քանի անգամ դպրոց չեք եկել …և եթե էլ. Օրացույցի և էլ. Փոստի օգնությամբ տանից հետևել եք դասերին, մասնակցել այդ մասին  նշեք:

 

Ես նայել եմ իմ հասցեն և իմացել եմ իմ տնայինները…

 

հեռավար ուսուցում

ա/ ովքեր երկար ժամանակով բացակայել են դասերից, թող պատմեն ,թե ինչպես են աշխատել այդ ընթացքում ուսուցիչների հետ …

Էլ. Փոստով…

 

առցանց քննարկում

ա/ գրել, թե որ առցանց քննարկումներին եք մասնակցել, գրեք դրանց վերնագիրը և դրեք հղումները

 

 

ուսումնական ճամփորդություն

ա/ Գրեք, թե քանի ճամփորդության եք մասնակցել. Գրեք վայրը, ամսաթիվը, դրեք կայքում այդ մասին ձեր թողարկած նյութի վերնագիրն ու հղումը

Էջմիածին

Արա լեռ

Օշական

Թանգարաններ.. Եւ էլի լիքը տեղեր…

        ճամփորդություններ

       ա/ եթե ուրիշ երկիր, գյուղ կամ այլ վայր եք գանցել ծնողների կամ ընկերների հետ, գրեք վայրը և նշեք` ում հետ:

Ես գնացել եմ Սպիտակ`Հարթագյուղ: Մայրիկիս ու տատիկիս հետ

      բ/ այցելություններ հանրապետության այլ դպրոցներ

էջմիածնի Դպրոց

Օշականի

Ագարակի… եւ էլի դպրոցներ…

 

4, ուսումնական պրոցեսի կազմակերպման մասնակցություն

Խմբային աշխատանք – գրել խմբով / դասընկերների, ծնողների/ հետ կատարած աշխատանքները և դնել հղումը …նշեք, թե ում հետ եք աշխատել:

անհատական առաջադրանք  — եթե ձեր նախաձեռնությամբ կամ ուսուցչի հանձնարարությամբ անհատական աշխատանք եք կատարել, դրեք դրա վերնագիրը և հղումը

էլ. Նամակագրություն – նշեք, թե հատկապես որ ուսուցիչների և սովորողների հետ եք ակտիվ նամակագրության մեջ … դասերի շուրջ

ակումբային աշխատանք – նշեք ակումբը, ղեկավարին, կատարած աշխատանքը, հղումը

ճամբարային աշխատանք –նշեք, թե ճամբարի ընթացքում ինչ աշխատանքներ կամ նախագծեր եք կատարել, ում հետ և դրեք նյութի վերնագիրն ու հղումը:

 

 

 

ենթակայքի սպասարկում –այս կիսամյակի ընթացքում ընդամենը քանի նյութ եք ուղարկել / իմ ուղարկած excel-ի ֆայլից դուրս բերեք` քանի ֆոտոշարք, քանի ֆիլմ և այլն ….այդ ֆայլը դնում եք սկայ դրայվում կամ բլոգում և հաշվետվության մեջ դրեք դրա հղումը:

https://skydrive.live.com/#cid=7E967029D364E3D7&id=7E967029D364E3D7%21209-

5. ստեղծական, թարգմանական աշխատանք

նոր ուսումնական նյութի ստեղծում – եթե որևէ ուսուցիչ ձեզ հանձնարարել է հաջորդ դասի համար նյութ պատրաստել և օգնել իրեն դասը կազմակերպելու հարցում, գրեք այդ մասին …

մասնակցություն ստուգատեսներին – նշեք, թե ուսումնական օրացույցով սահմանված ստուգատեսերից որոնց եք մասնակցել, ինչպես և դրեք նյութի հղումը

Մեդիա օլիմպիադա.

Դիջիտեք…

 

 

Նոր ռադիո – եթե մասնակցել եք, նշեք, որ թողարկմանը և դրեք համապատասխան հղումը

6. Ինքնակրթություն- ձեր նախաձեռնությամբ ինչ նոր ծրագրեր եք սովորել, ինչ եք կարդացել, ինչ կայքերից եք օգտվում

Օգտվում եմ` pixlr.com/editor  կայքից

Օգտագործում եմ` Wizardbrush_6  և  ArtWaver ծրագրերը….

7. Մի քանի նախադասությամբ գրեք, թե յուրաքանչյուր առարկայից ձեզ ինչպես եք գնահատում.

Մայրենի-7.5

Մաթեմատիկա-7.5

Բնագիտություն-8

Русскый Язик-6

English-8.5

 

 

 

Երգն ինձ համար ամեն ինչ է

Posted: 30 Նոյեմբերի, 2012 in Uncategorized

Երգը իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ես երաժիշտ եմ: Նվագում եմ դաշնամուր, նաև երգում եմ: Երգն իմ կյանքի մի մասնիկն է, երգն ինձ համար մեծ բան է, օրինակ` ինչպես կյանքն է, և ես երգ-երաժշտությունը շատ եմ սիրում: Գիտե՞ք չէ, ամենամեծ բանը իմ կյանքում երգն է, քանի որ ես արդեն 3 տարեկանից սկսել եմ երգել: Համ էլ դուք գիտեի՞ք, որ ծովում, անտառում, կրակի մեջ և ընդհանրապես ամենուր կա երգ: Ես շատ եմ սիրում նվագել դաշնամուր և երգել դասական ու արտասահմանյան երգեր, նաև սիրում եմ կիթառ նվագել, բայց, ցավոք սրտի, չեմ նվագում:
Երգն ունի շատ մեծ ուժ, երբ մարդը լսում է երաժշտություն, նրա մեջ ծնվում են լիքը լարեր, երբ նա լսում է երաժշտություն, նրա մեջ արթնանում է մի ուրիշ գեղեցիկ լար, և իր դիմաց բացվում է մի դուռ, որտեղ կա երաժշտություն և երգ: Համ էլ երգի ուժը շատ մեծ ուժ է, քանի որ երգը երբ մտնում է մարդու սիրտը, ու եթե մարդը նյարդային է, հենց այդ պահին երգն օգնում է նրան:

Posted: 23 Նոյեմբերի, 2012 in Uncategorized

Ես ուրախ, զվարճալի աղջիկ եմ: Ես սիրում եմ ձմեռը սիրում եմ ուտել շոկոլադե տորթ, պաղպաղակ, ձմերուկ… ես սովորում եմ <> կրթահամալիրում և ես սիրում եմ իմ կրթահամալիրը:

Արփիի բլոգ

Բա-բա ինձ նույնիսկ նկարիչն է ճանաչում

View original post

Բա զարգացել ենք էլի հիմա օծանելիքի վրա

Պատկեր  —  Posted: 23 Նոյեմբերի, 2012 in Uncategorized

Բա-բա ինձ նույնիսկ նկարիչն է ճանաչում

Պատկեր  —  Posted: 23 Նոյեմբերի, 2012 in Uncategorized

Պատկեր  —  Posted: 23 Նոյեմբերի, 2012 in Uncategorized